Andreasyan.io

Երևանում հիմնված · առցանց Հայաստանում և արտերկրում

Նեյրոգիտությամբ տեղեկացված ԿՎԹ հոգեթերապիա՝ առցանց Հայաստանում

Անհատական առցանց հոգեթերապևտիկ աշխատանք մեծահասակների հետ՝ սթրեսի, տագնապի, հուզական ծանրաբեռնվածության, խուսափողական վարքի և ինքնակարգավորման դժվարությունների շուրջ։

Հանդիպումները կարող են անցկացվել հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Երբ դիմել

Երբ արձագանքները սկսում են կառավարել առօրյան

  • Միտքը շարունակ վերադառնում է նույն մտահոգությանը։
  • Մարմինը երկար ժամանակ մնում է լարված կամ գերզգոն։
  • Խուսափումը կարճ ժամանակով թեթևացնում է վիճակը, բայց սահմանափակում է կյանքը։
  • Սթրեսը սկսում է ազդել աշխատանքի, քնի կամ հարաբերությունների վրա։

Աշխատանքային քարտեզ

Իրավիճակ, միտք, հույզ, մարմին և վարք

ԿՎԹ-ն ուսումնասիրում է ոչ միայն այն, թե ինչ եք մտածում, այլև այն, թե ինչպես են իրավիճակին տրվող իմաստը, հույզերը, մարմնական ակտիվացումը և վարքը փոխազդում միմյանց հետ։

Նեյրոգիտությունը լրացնում է այս քարտեզը՝ օգնելով ավելի խորությամբ հասկանալ սթրեսը, ուսուցումը, ուշադրությունը և ինքնակարգավորումը։

Ծանոթանալ նեյրոգիտությամբ տեղեկացված մոտեցմանը →

Հիմնական ծառայություն

Առցանց ԿՎԹ հոգեթերապիա

Կառուցվածքային և համագործակցային աշխատանք՝ ներկա դժվարությունների, դրանք պահպանող գործոնների և Ձեզ համար կարևոր փոփոխությունների շուրջ։

Ծանոթանալ ԿՎԹ հոգեթերապիային

Առաջին քայլը

Գնահատման հանդիպում

Առաջին հանդիպման ընթացքում հստակեցվում են ներկա դժվարությունը, Ձեր նպատակները, աշխատանքի սահմանները և հնարավոր հաջորդ քայլերը։

Ամրագրել գնահատման հանդիպում

ԿՎԹ և հոգեթերապիա

Վերջին հետազոտահեն հոդվածները

Տեսնել բոլորը
Նեյրոտեխնոլոգիա

Փորձարարական պատասխաններ և համաժամացում

Նեյրոգիտական փորձերում անհրաժեշտ է ոչ միայն գրանցել կենսաբանական ազդակները, այլ նաև ճշգրիտ նշել խթանների և պատասխանների ժամանակը և այդ իրադարձությունները համադրել տարբեր սարքերից ստացվող տվյալների հետ։ Դրա համար օգտագործվում են պատասխանային սարքեր, իրադարձության նշիչներ և համա…

Կարդալ հոդվածը →
Նեյրոտեխնոլոգիա

Հոգեֆիզիոլոգիական գրանցումներ․ ազդակներ և համակարգեր

Հոգեֆիզիոլոգիական գրանցումները համադրում են հոգեբանական գործընթացները չափելի ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ։ Կախված հետազոտական հարցից՝ համակարգը կարող է ներառել էլեկտրասրտագրություն (ԷՍԳ, Electrocardiography, ECG), սրտի հաճախության փոփոխականություն (Heart Rate Variability…

Կարդալ հոդվածը →

Նախնական քարտեզագրում

Պատրա՞ստ եք ավելի հստակ հասկանալ, թե ինչն է պահպանում Ձեր ներկա դժվարությունը։

Գնահատման հանդիպումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ներկա դժվարությունը, ձևակերպելու նպատակները և հասկանալու՝ արդյոք առաջարկվող մոտեցումը համապատասխանում է Ձեզ։